Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին ընտրակաշառքի երևույթը». Լարիսա Ալավերդյան

16:25, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին ընտրակաշառքի երևույթը». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և ՀՀԿ-ական շտաբների կողմից մարդկանց նկատմամբ ցուցաբերված բռնաճնշումներին, կարծիք է հայտնել, որ այդ երևույթն անկախ դատական իշխանության բացակայության հետևանք է. «Իսկ ընդհանրապես, պետք է իմանալ` յուրաքանչյուր պայքար ոչ թե ծաղիկներով են դիմավորելու, այլ այն փշոտ ճանապարհ է։ Տեղի ունեցած այդ ճնշումները կոռուպցիոն դրսևորումներ են: Մարդիկ վախենում էին անգամ չվերցնել ընտրակաշառքը։ Դրա դրդապատճառները հոգեբանական կտտանքներն են։ Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին այդ երևույթները, իսկ դա, կարծում եմ, շատ ավելի վտանգավոր է»:

Խոսելով Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասին, նա նշել է, որ ՀՀ-ն երբևէ չպետք է մտածի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման իր պատրաստակամությունը բավարար է, որպեսզի լինեն այդ հարաբերությունները. դա խորքային աշխատանք է պահանջում, երբ կա երկկողմ վստահություն: «Ես դեմ եմ եղել հայ-թուրքական այն երկարաշունչ արձանագրություններին։ Հարաբերությունները վերականգնելու համար կես էջանոց փաստաթուղթը բավարար էր։ Ես դեմ եմ եղել արձանագրություններին, քանի որ երեք խոշորագույն, անընդունելի նախապայման կար։ Դրանք քննարկելն անգամ իշխող քաղաքական ուժի ոչ հասուն լինելու մասին է խոսում»։

2765 | 4
Facebook