Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ազատություն» ՌԿ լրագրողի գործով մեղադրանք է առաջադրվել

15:45, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Ազատություն» ՌԿ լրագրողի գործով մեղադրանք է առաջադրվել
     2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 02.04.2017թ.-ին, ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանին, մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը: Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
1350 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am