Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Արսեն Խոջոյանը 17-ամյա աղջկա սպանության գործով 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

14:00, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
Արսեն Խոջոյանը 17-ամյա աղջկա սպանության գործով 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը, ով կասկածվում էր դանակի բազմաթիվ հարվածներով 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանը: «Իմ պաշտպանյալը վերջին խոսքում ասել է, որ ընդունում է մեղքը, միևնույն ժամանակ ներողություն է խնդրել տուժող կողմից և դատարանից խնդրել է մեղմ պատիժ սահմանել»,- ասաց պաշտպանը: Պաշտպանի խոսքով՝ սպանված աղջկա հարազատները ևս դատարանից Արսենի համար մեղմ պատիժ են խնդրել. «Աստղիկի մայրը իր խոսքում նշել է, որ իրենք որևէ բան չունեն Խոջոյանի դեմ, իրենք հարևաններ են և նորմալ հարաբերություններ ունեն և չի ցանկանում Խոջոյանների հետ թշնամանալ»:
     Մեժլումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ցանկանում բողոքարկել դատարանի վճիռը: Խոսելով Խոջոյանի առողջական վիճակի մասին պաշտպանը տեղեկացրեց, որ մաշկային խնդիրների հետ կապված բուժօգնություն է ստանում:
     Հիշեցնենք, որ Աստղիկ Հանիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի շրջանում: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունիսի 24-ին ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Վերջինը խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը: Արսեն Խոջոյանը ձերբակալվել է:

1679 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am