Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ալիևն, ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝ Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև». Գագիկ Համբարյան

13:25, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Ալիևն, ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝ Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև». Գագիկ Համբարյան
     Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին, որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում: Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է ծայրահեղական-ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչ, որը կտրականապես դեմ է մահմեդականների ներգաղթին Ֆրանսիա և ընդհանրապես չի էլ թաքցնում իր հակամահմեդական հայացքները: Սակայն լավ ուսումնասիրելով Լը Պենի հիմնական հակառակորդի՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ելույթները, կարելի է հասկանալ մեր արևելյան հարևանների նախընտրության պատճառը: Իլհամ Ալիևը, ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝ Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև...
     Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել Ֆիյոնի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին, որում վերջինս իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ: «2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր: Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա, Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռանյին Ղարաբաղը: Պետք չէ մոռանալ, որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով, ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի»,- ասել է Ֆիյոնը Nouvelles d’Armenie-ի լրագրողին: Ադրբեջանցիները Ֆիյոնին մեղադրում են պատմություն չիմանալու և անգրագիտության մեջ: Ասեմ, որ Ֆիյոնը պետք է ուրախ լինի, որ Բաքվում նրան անգարգետ են համարում, քանի որ թուրք-ազերիական պատմությունը բացարձակ չի համապատասխանում աշխարհում ընդունվածի հետ և ավելի շատ ֆանտաստիկ ստեղծագործություն է հիշեցնում: Ֆիյոնի վրա խաչ դնելով՝ ազերիներն սկսել են ուսումնասիրել Ֆիյոնի հիմնական հակառակորդին՝ Լը Պենին, ով ևս հայտնի է իր հակաթուրքական հայացքներով:
     Բայց Բաքվում ուսումնասիրելով Լը Պենի հակաթուրքական գործունեությունը, պարզել են, որ քննադատների կողմից որպես ֆաշիստ պիտակավորված Լը Պենն ընդամենը մեկ անգամ է իր ստորագրությունը դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պահանջի տակ, որը տեղի է ունեցել 2015 թ-ի սկզբին Եվրախորհրդարանում: Որքան կարելի է հասկանալ, Բաքվում նախընտրում են, որ Լը Պենը իշխանության գա Ֆրանսիայում և վռնդի ազերի մահմեդականներին երկրից, քան Ֆիյոնին տեսնեն նախագահի պաշտոնում, որը ճանաչում է Արցախը որպես պատմական Հայաստանի տարածք:
     Այս ամենից ևս մեկ բան կարելի է բացահայտել: Արցախը որպես պատմական Հայաստանի մաս ճանաչման և Հայոց ցեղասպանության ճանաչման միջև Բաքվում նախընտրում են երկրոդը: Դա նրանց խնդիրը չէ: Բա ո՞ւր մնաց «մեկ ազգ, երկու պետություն» Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը: Իլհամ Ալիևը սեփական շահերից ելնելով կարող է պարտադրել Թուրքիային գնալ իր շահերին դեմ: Բայց երբ հարցը վերաբերում Է Անկարայի շահերին, ապա այստեղ Ալիևը քաշվում է մի կողմ:
     Հ. Գ. Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս կարձագանքի մահմեդական աշխարհը, որը դեմ է Լը Պենին, մահմեդական Ադրբեջանից հնչող այս կոչին: Չնայած, մահմեդական աշխարհում շատ լավ գիտեն, որ Լենինի ապօրինի «զավակ» Ադրբեջանը նրա նման անհավատի մեկն է՝ աթեիստ:
2202 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am