Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Օդնոկլասսնիկի»-ով նամակ են գրում, չեք նայում. ընտրվելուց հետո մոռացա՞ք ընտրողին». օգտատերը` Փաշինյանին

17:25, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
««Օդնոկլասսնիկի»-ով նամակ են գրում, չեք նայում. ընտրվելուց հետո մոռացա՞ք ընտրողին». օգտատերը` Փաշինյանին
     ««Օդնոկլասսնիկի»-ի Ձեր ընկերը շնորհավորում է նոր խորհրդարանում տեղ գտնելու կապակցությամբ, իսկ Դուք ընդհանրապես չեք նայում նամակը: Ընտրվելուց հետո ընտրողին մոռացա՞ք»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այսպիսի հարցով դիմեց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին: «Ճիշտ հարց եք բարձրացնում: Եվ «Օդնոկլասսնիկի»-ում և «Ֆեյսբուք»-ում ունեմ հարյուրավոր նամակներ, որ չեմ հասցրել կարդալ: ԱԺ ընտրություններից հետո ծավալը եռապատկվել է: Մինչև հիմա նախընտրել եմ ինքս կարդալ, բայց փաստն այն է, որ չեմ հասցնում մեծ մասին պատասխանել: Հավաստիացնում եմ, որ օրվա վերջում ժամանակ տրամադրում եմ»,- պատասխանեց Երևանի քաղաքապետի թեկնածուն:
     Հաջորդ հարցը վերաբերում էր հետևյալին` ինչքանո՞վ եք կոռեկտ համարում Զարուհի Փոստանջյանի պահվածքը Ձեր հանդեպ` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում. «Չեմ կարծում` որևէ կերպ առնչվում էր ինձ»,- ասաց Փաշինյանը:
     Հիշեցնենք` երեկ երեկոյան Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով հեռանալ տաղավարից։ Նրան զայրացրել է, որ Պետրոսը պարբերաբար հարց է հնչեցնում «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանին մասին:
3239 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am