Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Փառատոնին մասնակցող պատանի երաժիշտներն ամեն տարի իրենց սրտում տանում են Հայաստանի մի մասնիկը». Գյումրիում կմեկնարկի «Վերածնունդ»-ը

17:05, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Փառատոնին մասնակցող պատանի երաժիշտներն ամեն տարի իրենց սրտում տանում են Հայաստանի մի մասնիկը». Գյումրիում կմեկնարկի «Վերածնունդ»-ը

«Չափազանց կարևորում ենք այս փառատոնը նաև նրանով, որ Գյումրիում այն իր հետևից բազմապատկվող տնտեսական արդյունք է ապահովում, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման, տեղի մշակութային արժեքները ներկայացնելու առումով»,- այսօր, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով «Վերածնունդ» փառատոնին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նախարարի խոսքով` փառատոնին մասնակցող պատանի երաժիշտներն ամեն տարի իրենց սրտում տանում են Հայաստանի մի մասնիկը՝ դառնալով մեր երկրի մշակութային դեսպաններն աշխարհի տասնյակ երկրներում:
     Փառատոնը կմեկնարկի ապրիլի 19-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: «Վերածնունդ» փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության ՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:
     9-րդ «Վերածնունդին» մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 40 երկրներից:

1324 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am