Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Մնացել ենք առանց տուն». Արտաշատի թատրոնի տնօրենը դժգոհ է վերանորոգման աշխատանքների ընթացքից

13:10, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Մնացել ենք առանց տուն». Արտաշատի թատրոնի տնօրենը դժգոհ է վերանորոգման աշխատանքների ընթացքից

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքներին անդրադարձել էինք դեռ ամիսներ առաջ: Թատրոնի տնոօրեն Գեղանուշ Սայադյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ պետությունը վերջապես ֆինանսավորել է, թատրոնի վերանորոգման աշխատանքները սկսվեն են և ըստ ամենայնի, կավարտվեն մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը:
     «Թեև խոստացել էին, որ Թատրոնի միջազգային օրն արդեն պատրաստ կլինի, բայց դեռևս ոչ միայն պատրաստ չի, այլ շատ դանդաղ է աշխատանքն առաջ գնում: Մենք էլ շատ նեղված ենք, մնացել ենք առանց տուն: Շինարարների հետ խոսում ենք, ասում են` «հեսա, հեսա…», բայց հեսայի պոչը չի երևում: Քանի որ ես չեմ պատվիրատուն, հստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց ըստ երևույթին, ավելի շատ չեն կարողանում ֆինանսական հարցերը լուծել: Չեմ կարող ասել` ոչինչ չեն անում, մանր- մունր անում են, բայց այս տեմպով որ շարունակվի, շատ կերկարաձգվի», - MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գեղանուշ Սայադյանը:
     Թատրոնի տնօրենը պատմեց, որ այս ընթացքում բեմը մի քիչ կարգի են հրավիրել և նոր ներկայացման փորձերն են անում, ինչպես նաև հյուրախաղերով տարբեր դպրոցներում են հանդես գալիս: «Ամսի 27-28-ին «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կգնանք Վարդենիս և Մարտունի: Ոչ մի օր պարապուրդ չենք տալիս, ամեն օր կոլեկտիվը մարտական տրամադրված աշխատում է»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

1053 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am