Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հարցազրույցներ

«Քանի դեռ Թուրքիայում Էրդողանն է իշխում, Վրաստանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի». վրացագետ

16:05, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Քանի դեռ Թուրքիայում Էրդողանն է իշխում, Վրաստանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի». վրացագետ

Վրաստանում հայկական մի խումբ կազմակերպություններ դիմել են երկրի խորհրդարանին, նախագահին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական քննարկում անցկացնելու պահանջով: Թեմայի շրջանակում, թե արդյոք ինչ կարող է շահել Հայաստանը նման քննարկումներից և, առհասարակ, որքան է հավանականությունը, որ Վրաստանի իշխանությունը կբավարարի ՀԿ-ների պահանջը, MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ:
     «Ամեն տարի ապրիլի այս օրերին այդ հարցը միշտ բարձրացնում էր Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, և քանի որ վերջին ընտրություններից հետո նա արդեն խորհրդարանում չէ, ուստի այս անգամ հասարակական կազմակերպություններն են նման որոշում կայացրել: Նրանց կողմից տարածված հայտարարությունն, իմ կարծիքով, շատ դեկլարատիվ է և կիրառական արդյունքների շատ դժվար է հասնել, հատկապես եթե նկատի ունենանք, թե ինչպես են զարգանում Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունները: Վրաստանը հանդիսանում է տրանզիտ երկիր` բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային պրոեկտների և տարածաշրջանի համար: Առևտրային հարաբերությունները ևս բավականին լուրջ են, ինչը վերջին տարիներին ստեղծել է նախադրյալներ, որպեսզի Վրաստանի կապվածությունը Թուրքիայի հետ է´լ ավելի մեծանա և նա որոշակի քայլերի չդիմի: Իմ կարծիքով, Ցեղասպանության ճանաչումն այդ քայլերից մեկն է, որը կարող է վնասել Վրաստան-Թուրքիա հարաբերությունները»,- դիտարկեց փորձագետը` նշելով, թե ինչ հանգամանքեր են, առհասարակ, խանգարում անցկացնելու նման քննարկումներ:
     Մեր զրուցակցի խոսքով, Վրաստանում Ցեղասպանության ճանաչման հարցի լուծումն առաջիկա տարիներին շատ հեռու է իրականություն դառնալուց: Այն կշոշափվի միայն ՀԿ-ների կողմից հայտարարություններով և կսահմանափակվի մամուլի հրապարակումներով: «Քանի դեռ կա Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների այս ձևաչափը, քանի դեռ Թուրքիան տարածաշրջանում ունի իր ազդեցությունը և սահմանադրական վերջին հանրաքվեից հետո զարգացումները հնարավորություն տվեցին Էրդողանին 2019 թվից ավելի ընդլայնել լիզորությունները` իշխանության մեջ մնալու մինչև 2029 թվականը, ուստի, այս տարիների ընթացքում, Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված` ոչ մի տեղաշարժ չի լինի: Այսուհետ, ավելի ագրեսիվ, ավելի կոշտ է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա: Իմ կարծիքով, Թուրքիայի ազդեցությունն էր պատճառը, որ անցած տարի ապրիլյան դեպքեր եղան և նույն թուրքերի ազդեցությունը կարող է բերել նրան, որ մոտ տարիներին կամ հենց այս տարի, ավելի ինտենսիվանան տարածաշրջանում գործողությունները, կարճ ասած, ես որոշ կոնֆլիկտային իրավիճակներ եմ կանխատեսում: Ուստի մնում է ենթադրել, որ քանի դեռ Թուրքիայում Էրդողանն է իշխում, Վրաստանն իր արտաքին քաղաքականությունը չի փոխի»,- նկատեց Ջ. Մելիքյանը:
     Հարցին` կարևո՞ր են նման քննարկումները Հայաստանի համար, և ի՞նչ է արդյոք դա մեզ տալիս, մեր զրուցակիցն ասաց. «Կարևորությունն այն է, որ Վրաստանի շատ քաղաքացիներ Ցեղասպանության իրողության մասին շատ քիչ բան գիտեն: Դրա համար էլ կարևոր է, որ մամուլում «հավասարակշռված» լուսաբանմամբ մատուցվի այդ հարցը, քննարկվի այն որոշ հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի իրադարձություններին անտեղյակ զանգվածը դրանց ծանոթանալու ավելի լայն հնարավորություն ունենա»:
     Վրացագետի կարծիքով, այս խնդրում ոչ պակաս կարևոր է Հայաստանի Հանրապետության դերը: Բացի այդ, մեծ է նաև համայնքի դերը, որը համար մեկ օղակն է հանդիսանում այս հարցի բարձրացման. «Իրենք պետք է այդ հարցը շոշափեն և լայն մասշտաբներով քննարկումներ անցկացվեն: Մենք կարող ենք հող նախապատրաստել, որ ժամանակի ընթացքում ոչ հայկական ՀԿ-ներ կարողանան դիմել իրենց իշխանություներին և պահանջեն ճանաչել հայերի ցեղասպանությունը: Դրանով, վստահ եմ, այդ ճանաչման գործընթացը նոր փուլ կմտնի, բայց այս պահի դրությամբ մենք դեռ սկզբնական փուլում ենք և անելիքներ շատ ունենք»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը:

1567 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am