Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները բացահայտել են, թե ինչու է անհետացել Կանադայի տարածքում հազարամյակներ շարունակ հոսող գետը

22:05, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Գիտնականները բացահայտել են, թե ինչու է անհետացել Կանադայի տարածքում հազարամյակներ շարունակ հոսող գետը

Կանադայի և ԱՄՆ-ի գիտնականները հայտնաբերել են, որ 2016 թվականին ամբողջովին անհետացել է Հյուսիսային Ամերիկայի գետերից մեկը՝ Սլիմսը: Այն տեղակայված էր Յուկոնում, նրա ջրերը հոսում էին դեպի հյուսիս՝ Բերինգի ծով: Գետի անհետացման պատճառն է Կանադայի խոշորագույն սառցադաշտերից մեկի անցումը մայրցամաքի խորքեր: Այս բնական երևույթը խախտել է հազարամյակներ առաջ ձևավորված ջրային հոսքերն, ինչի հետևանքով սացադաշտի ջուրն սկսել է հոսել ոչ թե դեպի հյուսիս, այլ՝ հարավ՝ Քասքլավուշու գետով հասնելով Խաղաղ օվկիանոս:
     Տեղի ունեցածի պատճառը համարում են գլոբալ տաքացումը:

13451 | 0
Facebook