Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շողոքորթը». նոր ներկայացում` Գյումրու դրամատիկական թատրոնում

15:45, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Շողոքորթը». նոր ներկայացում` Գյումրու դրամատիկական թատրոնում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պատրաստվում է նոր ներկայացում: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» ստեղծագործությունը:
     Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի փոխանցմամբ` պիեսի ընտրությունը պայմանավորված է թատրոնում երկար ժամանակ Հ. Պարոնյանի գործերի բեմականացման բացակայությունը: «Մեր թատրոնում առաջնային պետք է լինեն հայ դասականները»,- նշում է ռեժիսորը:
     Նրա խոսքով` ներկայացման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Բեմադրության ռեժիսորն Արա Բաղդասարյանն է: Գլխավոր դերերում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն ու Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանն են:

3421 | 0
Facebook