Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Անհատ տաքսու վարորդներն ի նշան բողոքի կհանձնեն լիցենզիաները

11:35, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Անհատ տաքսու վարորդներն ի նշան բողոքի կհանձնեն լիցենզիաները

Անհատ տաքսու վարորդները ժամը 14:00-ին Հրազդան տոնավաճառի տարածքից բողոքի երթ են անցկացնելու:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ անհատ տաքսու վարորդների համբերության բաժակը լցվել է. «Ում մտքով անցնում է` yandex կամ gg է քշում, իսկ մեզնից լիցենզիա են պահանջում: Այսօր որոշել ենք հանձնել մեր լիցենզիաները, որից հետո տրանսպորտի և կապի նախարարությունից պահանջելու ենք լիցենզիայի համար վճարած գումարները ետ վերադարձնել»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ Կառավարությունը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի տաքսու վարորդների համար:
     Օրեր առաջ տաքսու անհատ վարորդները նորից բողոքի ձայն էին բարձրացրել, նրանք հանդիպել էին տրանսպորտի նախարարի հետ, ով վարորդներից ժամանակ էր խնդրել, որպեսզի ոլորտն ուսումնասիրի:

991 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am