Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մշակութային արժեք ներկայացնող ինչքան շենքեր ու շինություններ են կործանվել, քարանձավն ի՞նչ է, որ չկործանեն». Գալուստ Նանյան

13:30, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Մշակութային արժեք ներկայացնող ինչքան շենքեր ու շինություններ են կործանվել, քարանձավն ի՞նչ է, որ չկործանեն». Գալուստ Նանյան

Բնապահպան Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթին: Բնապահպանն իր մտահոգությունն է հայտնել` դիմելով Մշակույթի նախարար Ամիրյանին և փոխնախարար Սամուելյանին.
     «Եթե ս.թ. մայիսի 15-ին նախարարություն ներկայացված մրցույթային հայտերը բացվել են և ինչ որ մի կազմակերպություն շահել է, որը կարող է վարձակալության վերձնի քարանձավները և դրանք եղել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացության (այս պահանջն ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում), ապա մրցույթը կհամարվի չկայացած: Իսկ, եթե հանկարծ, ինչ որ բաներ կեղծվեն, ապա Մշակույթի նախարարությունում հանցագործներ են աշխատում: Չնայած կասկած չունեմ, նույն Սամուելյանը հանցագործ է և իր ղեկավարած տարիներին ինչքան մշակութային արժեք ներկայացնող շենքեր ու շինություններ են կործանվել, քարանձավն ինչ է, որ չկործանեն… Իսկ Ամիրյանին խորհուրդ. «Կնգա խելքին մի ընկի»,- գրել է Գալուստ Նանյանը:

1169 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am