Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

12:05, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
     Այսօր` ապրիլի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Այդ օրն աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում:
     Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը` 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Տոնի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։
     Օրերս, սակայն, անդրադարձել էինք, թե ինչպես է անտառային երբեմնի գեղեցկուհի Գոշ լիճը մեկ տարվա ընթացքում ենթարկվել բնապահպանական աղետի:
     Գոշը մինչև 2016 թվականը լեռնային անտառապատ գեղատեսիլ լիճ էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք: Սակայն 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճն ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնացնել ու հարթեցնել։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան:
     Հիշեցնենք, որ հարցին անդրադարձել էր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ Գոշ լճի տարածում որևէ շինություն չի կառուցվելու: Նա նաև տեղեկացրել էր, որ լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն, թե ինչու համապատասխան պահակային ծառայությունների աշխատակիցները ժամանակին չեն նկատել այդ գործողությունը: «Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, և այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»:
794 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am