Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ում բոլորը տագնապի մեջ են. «խաղի կանոններ» են խախտվել. «Հրապարակ»

09:55, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
ԲՀԿ-ում բոլորը տագնապի մեջ են. «խաղի կանոններ» են խախտվել. «Հրապարակ»

«ԲՀԿ-ում բոլորն անցել են «ջրի հատակը», որևէ մեկը որևէ հարցի չի պատասխանում, մանավանդ՝ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված սկանդալից հետո: Ի դեպ, Ազիզյանի ԱԺ չգնալու պատճառներից է ոչ միայն նրա տարիքը, այլև այն, որ պարտավորությունները չի կատարել՝ ծախսել է Ծառուկյանի տրամադրած գումարները, սակայն չի բերել այնքան ձայն, որքան խոստացել էր:
     Վերջինիս հետ լուրջ զրույց է տեղի ունեցել ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու «առնչությամբ», ասվել է, որ «խաղի կանոններ» է խախտել: Ըստ այդմ, պառլամենտ կմտնի Վահե Էնֆիաջյանը:
     Ի դեպ, որոշված է նաև Արարատ Զուրաբյանի հարցը՝ նա ևս չի լինի ԱԺ-ում: Նշենք, որ այս օրերին ԲՀԿ-ականները խուսափում են շփվել ոչ միայն լրագրողների, այլև միմյանց հետ՝ բոլորը տագնապի մեջ են ու սպասողական»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3088 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am