Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանը քաղաքական ակնկալիքներ ունի. ՀՀԿ-ում անհանգիստ են. «ՉԻ»

09:50, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանը քաղաքական ակնկալիքներ ունի. ՀՀԿ-ում անհանգիստ են. «ՉԻ»

«Վերջին 10 օրվա մեջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն երկու անգամ հայտարարել է, որ ամեն ինչ դեռ առջևում է՝ ակնարկելով, որ իրեն տեսնելու ենք տարբեր հարթակներում, որ ինքը չի պարտվել, որ կյանքն առջևում է։
     «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ամերձ շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչ քաղաքական ակնկալիքներ ունի Հովիկ Աբրահամյանն ու ինչպես է պատրաստվում «վերադառնալ»։ Շարքային ՀՀԿ-ականներին այս հարցն անհանգստացնում է այն առումով, որ շատերը մտածել են, թե Աբրահամյանի էջը փակված է, ըստ այդմ՝ չեն ջանացել հարաբերություններ պահել, դեռ մի բան էլ վատացրել են։
     Այս պահին Աբրահամյանի թևը որոշել է, թե ով է լինելու Արտաշատի քաղաքապետի թեկնածուն։ Չնայած այս որոշմանը՝ դեպքերն այնքան արագ են զարգանում այս երկրում, որ ոչինչ բացառել չի կարելի։ Մի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը քաղաքական ծրագրեր ունի, և դա է պատճառը, որ նա ջանում է բաց թողնել քաղաքական նշանակության միջոցառումներից կարևորագույնները՝ ընտրությունները»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2201 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am