Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Հաճախակի այրոցը կերակրափողի քաղցկեղի հավանականությունը մեծացնում է 80%-ով

02:10, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Հաճախակի այրոցը կերակրափողի քաղցկեղի հավանականությունը մեծացնում է 80%-ով

Կերակրափողում տհաճ այրոցն առաջանում է, երբ ստամոքսի թթվային նյութերը հայտնվում են այնտեղ: Նորմալ դեպքում սեղմամկանը պետք է փակի ստամոքսից դեպի կերակրափող տանող ճանապարհը, սակայն ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսի ժամանակ թթվանյութն ընկնում է կերակրափող և գրգռում նրա լորձաթաղանթը: Դա հատկապես հաճախ է տեղի ունենում պառկած վիճակում:
     Կերակրափողը չունի թթվանյութերից պաշտպանվելու բնատուր հատկություն, ուստի բորբոքումը հանգեցնում է հյուսվածքների դեգեներատիվ փոփոխությունների, ինչն էլ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնում է 80%-ով: Այս մասին հայտնել է ավստրալացի պրոֆեսոր Վոլվգանգ Ֆայլը:
     Նա նաև հայտնել է, որ ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելու պատճառներից մեկը ստոծանու անցքի չափազանց մեծ տրամագիծն է: Դա այժմ հեշտորեն փոքրացվում է էնդոսկոպիայի միջոցով: Սակայն վիրահատությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ այրոցը շատ հաճախ է անհանգստացնում:

3958 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am