Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Թալանվել է Անկարայի հայկական գերեզմանատունը

18:05, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Թալանվել է Անկարայի հայկական գերեզմանատունը
     Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ գյուղի հին հայկական գերեզմանատունը թալանվել է գանձողների կողմից, տեղեկացնում է «Ակոս»-ը:
     1990-ականներին հայկական գերեզմանոցը ներառված էր պետության կողմից պահպանվող տարածքների ցանկում, սակայն վերջին տարիներին այն բազմիցս թալանվել է գանձագողերի կողմից և մեծապես վնասվել: Նրանց գործունեության հետևանքով շատ գերեզմաններ բաց են` ննջեցյալների ոսկորները դուրս հանված:
     Անկարայի ճարտարապետների խորհուրդն այսօր՝ ապրիլի 17-ին, պետք է այցելի հայկական գերեզմանոց և պարզի, թե ինչ վիճակում է այն: Ճարտարապետների խորհուրդը մտադիր է դիմել երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը` գերեզմանոցը փրկելու նպատակով:
2831 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am