Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Հայ-թուրքական հարաբերությունները կմնան նույնը՝ գոյություն չունեցող մակարդակի վրա». Ռուբեն Սաֆրաստյան

14:35, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Հայ-թուրքական հարաբերությունները կմնան նույնը՝ գոյություն չունեցող մակարդակի վրա». Ռուբեն Սաֆրաստյան

«Իմ կարծիքով՝ սպասել, որ Թուրքիան կգնա նոր քայլերի Հայաստանի հետ հարաբերություններում, անիմաստ է: Թուրքիայի քաղաքական վերնախավն ունի քիչ թե շատ ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Հայաստանն աշխարհաքաղաքական, տնտեսական առումով առաջնային նշանակություն չունի Թուրքիայի համար և կարելի է թողնել հարաբերությունները նույնը, այսինքն՝ գոյություն չունեցող մակարդակի վրա»,- լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ կփոխվի սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ, կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
     Թուրքագետի դիտարկմամբ, Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը՝ թույլ չտալ Մերձավոր Արևելքում Քրդական պետության առաջանալը։ «Սա լինելու է Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային կետը։ Թեև Թուրքիան գնում է ավտորիտար կառավարման ճանապարհով, սակայն սա դեռ սուլթանատ չէ, քանի որ որոշակի բալանս, գոնե ձևականորեն, պահպանվում է։ Խորհրդարանը շարունակելու է պահպանել նախագահին իմպիչմենտ հայտարարելու իրավունքը»,- ասել է նա՝ նկատելով, որ հետագա երկու տարիները բավական լարված կլինեն Թուրքիայի համար, քանի որ պետք է կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, իսկ քրդական հարցն էլ ավելի կսրվի:

884 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am