Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

««ՍԱՍ»-ի ժողովն անցկացնողը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության». փաստաբան

15:25, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
««ՍԱՍ»-ի ժողովն անցկացնողը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության». փաստաբան

«ՍԱՍ գրուպ»-ում նախընտրական հանդիպումը վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանն` անդրադառնալով «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրությունը:
     Նրա խոսքով` «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ առևերևույթ խախտվել են Քրեական օրենսգրքի մի շարք կետեր: «Տվյալ անձին սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածը` քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով»,- ասաց Նորիկյանը` հավելելով, որ նրան մեղադրանք կարող է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից, դաշինքներից կաշառք ստանալու կամ կաշառք տալու հատկանիշներով): Բացի այդ, ըստ փաստաբանի, կոպտորեն խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունները, գործատուի կողմից խախտվել են աշխատանքային կարգապահության իր առջև դրված պարտականությունները և այլն:
     Ինչ վերաբերում է անձամբ Արտակ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն, փաստաբանի խոսքով, այն կարող է մի պարագայում լինել, եթե գործի քննությամբ հիմնավորվի, որ իր հանձնարարությամբ է այդ նիստը եղել:
     Ըստ լուրերի` ժողովն անցկացնողն Արտակ Սարգսյանի եղբյարն է եղել:

2053 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am