Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ինչո՞ւ հենց Սիրիայի ինքնիշխանության համար ռուսներն սկսեցին այդպես մտահոգվել». Թորոս Ալեքսանյան

13:05, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Ինչո՞ւ հենց Սիրիայի ինքնիշխանության համար ռուսներն սկսեցին այդպես մտահոգվել». Թորոս Ալեքսանյան
     Ռուսական պրոպագանդան արդեն այնքան է դեգրադացվել, որ վերածվել է ուղղակի տրամաբանությունից զուրկ բարբաջանքի, կամ ավելի ճիշտ կլինի ասել` զառանցանքի: Օրինակ վ.վ.պուտինը այս էլ որ երորդ անգամ հայտարարում է, որ իրենք Սիրիայում են նախ և առաջ ահաբեկչության դեմ պայքարելու համար, որ հենց որջում են ուզում չեզոքացնել ահաբեկիչներին, որպեսզի հետո ստիպված չլինեն սեփական տարածքում պայքարել դրանց դեմ, որ Ռուսաստանից ու ԱՊՀ-ի երկրներից 5000 կռվողներ միայն ԻՊ-ի շարքերում կան, ու դրանց վերջը այնտեղ պիտի տրվի և էլի այսպիսի բաներ: Երևի վ.վ. պուտինը մոռացել է, որ օրինակ այդ նույն ԻՊ-ն գործում է նաև Իրաքի տարածքում, ինչու՞ այդ դեպքում ռուսական զորքերը Իրաքում նույնպես ռազմական գործողություններ չեն իրականացնում, սիրիացի ԻՊ-ի ահաբեկիչը վտանգ է Ռուսաստանի համար իսկ իրաքցի ԻՊ-ի ահաբեկիչը ո՞չ: Կամ Աֆղանստանում գործող այդ նույն ԻՊ-ի ու Թալիբանի ահաբեկիչները, որոնց կազմում նույնպես կան ԱՊՀ-ից գնացածներ, վտանգ չե՞ն ներկայացնում Ռուսաստանի համար, կամ Աֆրիկայում գործող Բոկո-Հարամի ահաբեկիչները վտանգ չե՞ն, դե թող ռուսական զորքերը այնտեղ էլ գնան ու կռվեն դրանց դեմ: Երկրորդ ռուսական պրոպագանդիստական բարբաջանքը այն է, որ ասում են, իրենք պաշտպանում են Սիրիայի ինքնիշխանությունը: Աշխարհում այնքան պետություններ կան, որոնց ինքնիշխանությունը ոտնահարվում է, ինչու՞ հենց Սիրիայի ինքնիշխանության համար ռուսները սկսեցին այդպես մտահոգվել, սիրիացիների աչքերի սիրունության համա՞ր գուցե, թէ վ.վ.պուտինը մոռացել է, որ հենց իր երկիրն է իր իսկ հրամանով բռնություն կիրառել ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ ու բռնագրավել այդ երկրի տարածքները, կամ հենց իր հրահանգով է Ռուսաստանը ճանաչել Վրաստանի երկու ապստամբ տարածքների` Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, որը նույնպես միջազգային իրավունքի ոտնահարում է: Կամ վ.վ.պուտինը մոռացե՞լ է, որ համարյա ամբողջությամբ լուծարել է ՄԱԿ-ի անդամ Հայաստանի պետականությունը, այն վերածելով իր երկրի գաղութի և ֆորպոստի ու այնտեղից բռնությամբ տեղահանել է բնակչության կեսին ու գնալով ավելի է սաստկացնում այդ սպիտակ ցեղասպանության քաղաքականությունը:
     Այս էլ քանի տարի նույն հեքիաթն են պատմում այն մասին, որ Ուկրաինայում Մայդանի հաղթանակից հետո իփր իշխանության են եկել ազգայնականները, որոնք ռուսալեզու ուկրաինացիներին ու ղրիմցիներին ուզում էին ցեղասպանել, դրա համար էլ իրենք Ղրիմը միավորեցին Ռուսաստանի հետ իսկ մնացած ռուսալեզու ուկրաինացիներին օգնեցին ու առ այսօր օգնում են պայքարելու այդ բանդերական ֆաշիստների դեմ: Բայց մեկն ու մեկը չհարցրեց պարոն վ.վ.պուտինին, թէ էդ ո՞նց եղավ, որ ամբողջ ռուսալեզու Հարավ-Արևելյան Ուկրաինայի (որը չգիտես թէ ինչու պուտինի բորբոքված ուղեղում հանկարծ Նովոռոսիա անվանումը ստացավ) ոչ մի բնակիչ բռնության չենթարկվեց ու առ այսօր չի ենթարկվում Ուկրաինայի նոր ղեկավարության կողմից, Խարկովում, Զոպորոժեյում, Դնեպրոպետրովսկում, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այն հատվածներում, որոնք Ռուսաստանի կողմից բռնազավթված չեն, Նիկոլաևում, Խերսոնում, Օդեսայում մարդիկ ապրում են իրենց առօրեա կյանքով, ու ոչ ոգ նրանց չի հալածում: Ընդհակառակը, հենց այդ ռուսալեզու մարզերի բնակչության մեջ է հիմա ամենից առավել հակառուսաստանյան տրամադրությունները, որովհետև իրենք հասկացան, որ հենց իրենց էր, որ Ռուսաստանը ուզում էր օգտագործել իր կեղտոտ պլանները իրագործելու համար: Իսկ ահա այդ նույն Հարավ-Արևելյան Ուկրաինայի այն փոքրիկ հատվածը (Դոնբասի մի մասը), որն, այնուամենայնիվ, բռնազավթվեց Ռուսաստանի կողմից, ուղղակի վերածվել է դժոխքի ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ Ուկրաինան ստիպված պատերազմ է մղում ռուսական օկուպացիայի դեմ, այլ նաև այն պատճառով, որ ռուսական օկուպացիոն ռեժիմը ուղղակի անմարդկային պայմաններ է ստեղծել այդտեղի բնակիչների համար, ու դա է պատճառը, որ այդ տարածքների բնակչության կեսից ավելին օկուպացիայի ընդամենը երեք տարիների ընթացքում ուղղակի փախել է այդտեղից:
1806 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am