Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են թռչունները չվում սեպաձև դասավորվածությամբ

01:05, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Ինչու են թռչունները չվում սեպաձև դասավորվածությամբ

Աշնանն ու գարնանը գրեթե բոլորն են ականատես լինում, թե ինչպես են թռչունները չվում սեպաձև դասավորվածությամբ կազմված երամով: Նախ նշենք, որ այսպիսի դասավորվածություն ունենում են միայն խոշոր չվող թռչունները՝ կռունկները, սագերը, հավալուսնները և այն էլ՝ հեռահար տարածություններով: Նման դասավորվածությունը նախ թույլ է տալիս «որսալ» դիմացից թռչողի թևաբախումից առաջացած օդային պտույտագոյացությունները՝ խնայելով սեփական էներգիան: Բացի այդ, սեպաձև դասավորվածությունը չի սահմանափակում տեսադաշտը և ամեն մի անդամ կարողանում է հետևել առաջնորդին, ով օպերատիվ որոշումներ է կայացնում: Դասավորվածությունը կարող է բաղկացած լինել նաև մի քանի սեպերից՝ միացված հետևի եզրերով, ինչպես նաև՝ կիսատ սեպից, որի մեջ առաջատարը թևերից մեկի եզրից թռչողն է դառնում:

Բոլոր դեպքերում ամեն մի թռչուն թռչում է իր դիմացինից հետ և կողքի՝ մշտական հեռավորության վրա:
     Նշենք, որ մոլորակի վրա ընդհանուր առմամբ հաշվվում է 10000 տեսակի թռչուն, որոնցից չվում են 1800-ը:

18071 | 0
Facebook