Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կեղծիքները Սերժ Սարգսյանը մենակ չի անում. դա համաձայնեցված է Վենետիկի հանձնաժողովի հետ». Սոս Գիմիշյան

14:05, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Կեղծիքները Սերժ Սարգսյանը մենակ չի անում. դա համաձայնեցված է Վենետիկի հանձնաժողովի հետ». Սոս Գիմիշյան

«Ինձ համար մի բան միշտ անհասկանալի է` ինչու է Վենետիկի հանձնաժողովը կեղծված ընտրությունները ճանաչում լեգիտիմ և իր խոսքերը մշտապես հետևյալն են` հա, թերություններ կան, բայց մեկ քայլ առաջ է: Այսինքն` կեղծիքները Սերժ Սարգսյանը մեն-մենակ չի անում. դա համաձայնեցված է Վենետիկի հանձնաժողովի հետ, որովհետև Վենետիկն Արևմուտքի գործիքն է, իսկ եթե Արևմուտքն ասի, որ ընտրություններն օրինական չեն, ապա ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել, ինչն էլ կարող է մեր իշխանություններին պարտադրել` նոր ընտրություններ անցկացնել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խորհրդարանական ընտրությունների ադյունքների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը:
     Մեր զրուցակցի խոսքով, եթե հայ ժողովուրդն այդքանը հասկանա, շատ բան այլ կերպ կանի և իր ընտրությունների մեջ շատ ավելի «ճշգրիտ կլինի, և ոչ` խաբված»:

3193 | 1
Facebook