Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սարի թաղի գործով կալանավորվածը 13 օր է` հացադուլի մեջ է

17:05, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Սարի թաղի գործով կալանավորվածը 13 օր է` հացադուլի մեջ է

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանն արդեն 13 օր է` հացադուլի մեջ է: Այս մասին MAMUL.am-ի թղթակիցը տեղեկացավ Բոյաջյանի կնոջից` Նարինե Բոյաջյանից: «Ամուսինս շաքարային դիաբետով է տառապում, իսկ հացադուլն էլ ավելի է նրա վիճակը ծանրացնում»,- ասաց Նարինեն: Տիկնոջ խոսքով` ամուսինը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: «Ամուիսնս այսօր ծանր վիճակում է գտնվում, բայց դա էլ չի խանգարում, որ նա արդարություն պահանջի: Սարի թաղի տղաներին դատում են մի բանի համար, որ իրենք չեն արել: Այժմ ամուսինս արդարություն է պահանջում և շուտափույթ ազատում»,-ասաց Նարինեն` հավելելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները վաղն այցելելու են ամուսնուն: Տիկինը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունից նոր տեղեկություն չունեն:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

1680 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am