Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում դիմակավոր անձինք կրակ են բացել անչափահասների վրա

11:30, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Քալիֆորնիայում դիմակավոր անձինք կրակ են բացել անչափահասների վրա

Քալիֆորնիայի Վալեհո քաղաքում դիմակավոր անձինք կրակ են բացել ընտանեկան երեկույթի ժամանակ, ինչի հետևանքով 9 երիտասարդ է տուժել: Այս մասին հայտնել է The Los Angeles Times-ը: Հաղորդվում է, որ երեկույթին մոտ 30 մարդ է ներկա գտնվել` հիմնականում անչափահասներ: Երեկույթի ավարտին, երբ տոնակատարության մասնակիցները հավաքված են եղել բակում, դիմակավորված 2 անձ մոտեցել է նրանց և սկսել կրակել: Դրանից հետո չարագործները նստել են մեքենա ու անհետացել դեպքի վայրից:

Ոստիկանների տվյալներով` 8 անչափահաս հրազենային վիրավորում է ստացել, իսկ մեկը տուժել է հրմշտոցի ժամանակ: Տուժածներից ամենափոքրը 13 տարեկան է:

8740 | 0
Facebook