Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայնակ Գայլին» խոսել արգելող դատավորը մահացել է

11:40, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Միայնակ Գայլին» խոսել արգելող դատավորը մահացել է
     62 տարեկանում մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
     «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արշակ Խաչատրյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի գործով դատավորն էր: «Միայնակ Գայլի վերջին դատավարության ժամանակ նրան խոսել արգելողն է»,- գրել է Սյուզան Սիմոնյանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Արշակ Խաչատրյանը թույլ չէր տվել Արայիկ Խանդոյանին ընտրությունների մասին հայտարարությամբ հանդես գալ և որոշում էր կայացրել նիստն անցկացնել դռնփակ:
21357 | 3
Facebook