Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Volkswagen-ը բախվել է պատնեշին և հրդեհվել. կա տուժած

09:40, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Volkswagen-ը բախվել է պատնեշին և հրդեհվել. կա տուժած
     Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 17-ին՝ ժամը 05:55-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
    
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածի 6-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, «Volkswagen Jetta» մակնիշի 34 ZC 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:04-ին, մարվել` 06:09-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
     Shamshyan.am-ի հաղորդմամբ, հարվածն այնքան ուժգին է եղել բետոնե արգելապատնեշին, որ այն կոտրել և մոտ 10 մետր շպրտել է, իսկ մեքենան էլ մոտ 70 մետր հետքագծով առաջ է ընթացել։
1644 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am