Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ կանվանակոչվի Ֆրանսիայում». Աշոտ Ասատրյան

21:50, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
«Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ կանվանակոչվի Ֆրանսիայում». Աշոտ Ասատրյան

Ապրիլի 21-ին, Հայոց Ցեղասանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչվի հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի պատվին:

Այս փաստից ավելի շատ նեղվել ու ողբ են կապել ադրբեջանցիները: Սրանք փորձում են իրենց մեծ եղբոր պատիվը պահեն ու ամեն գնով ցեխ են շպրտում հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա: Արդեն այսօր ադրբեջանական մի շարք լրատվականներ անդրադարձել են այս հարցին:

Թեհլերյանին մեղադրում են ահաբեկչության մեջ և անվանում են ահաբեկիչ, սակայն սրանց վերքը դեռ խորն է ու չեն մոռացել անգամ ԱՍԱԼԱ-ի մասին հիշել: Իրենց հիշատակած «ահաբեկիչները» ժամանակին շան օրն են գցել հենց իրենց՝ Արցախում, երբ վարձկան զորքի օգնությամբ սրանք ականջներ ու գլուխ էին կտրում, այդ «ահաբեկիչները» ապահով պահում և խնամում էին իրենց խաղաղ բնակիչներին, ում հենց ադրբեջանցիները թողել ու փախել էին:

Հիմա, նախկին ու ներկա ահաբեկիչներով զինված այս ցեղի ներկայացուցիչներն առանց ամոթի խոսում են հայ վրիժառուների ու Արցախի հողը պահողների մասին, խոսում են այնպես կարծես աշխարհը չի տեսել ու չգիտի, թե ինչերի են ընդունակ իրենք: Փաստ է, գողը առաջինն է գոռում՝ բռնեք գողին:

2536 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am