Գոշը դեռևս մինչև 2016 թվականը լեռնային անտառապատ գեղատեսիլ լիճ էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք: Սակայն 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճն ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնացնել ու հարթեցնել։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան:
Այս լուսանկարներում պարզորոշ երևում է, թե ինչ բնապահպանական աղետի է ենթարկվել բնության այս գողտիկ անկյունը՝ Բնապահպանության նախարարության լուռ հայացքի առաջ: