Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Գայլերը հոշոտել են վարկով ոչխարներ ձեռք բերած գյուղացու անասունները. նա խնդրանքով դիմում է կառավարությանը

11:25, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Գայլերը հոշոտել են վարկով ոչխարներ ձեռք բերած գյուղացու անասունները. նա խնդրանքով դիմում է կառավարությանը
     Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղի բնակիչ, 55-ամյա Ղուկաս Ղարիբյանն առավոտյան այցելելով իրեն պատկանող անասնագոմ, ականատես է եղել մեծ թվով գառների և ոչխարների սպանդի: Առաջին իսկ պահից տուժած գյուղացուն է այցելել Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանն, ով դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և Արմավիրի մարզպետարան: Տուժած գյուղացին վարկ էր վերցրել, վարկով ձեռք բերել գառներն ու ոչխարները և պատրաստվում էր շահույթ ստանալով՝ կանոնավոր վճարումները կատարել, սակայն գայլի կամ գայլերի հարձակումը գառների վրա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել 55-ամյա գյուղացուն: Նրա խնդրանք է, որպեսզի կառավարությունը, հանձին Գյուղատնտեսության նախարարության, միջնորդեն բանկային կազմակերությանը, որպեսզի 1-2 տարով գոնե վարկը սառեցնեն, ինչը հնարավորություն կտա, որպեսզի գյուղացին կարողանա նորից մեծ դժվարությամբ լուծել խնդիրը: Աղբյուրը հայտնում է, որ ամբողջովին հոշոտվել է 13-ից ավելի գառ ու ոչխար, իսկ մոտ 14 գառ էլ պարանոցի, դմակի, փորի մասում լուրջ վնասվածքներ է ստացել և այդ գառներն ու ոչխարներն էլ նույնպես ապրելու ենթակա չեն: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 1 մլն 200 հազար դրամ: Գյուղացիները նաև նշում էին որ սա առաջին դեպքն է գյուղի պատմության մեջ, որ գայլը կամ գայլերը ոչխարների և գառների ջարդ իրականացնեն:
3638 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am