Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը` Զատիկը

10:25, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը` Զատիկը

Զատիկը զատման, բաժանման, մեղքերից հեռացման և առ Աստված վերադարձի տոնն է: Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում այն ամենակարևոր տոներից է համարվում:

Քրիստոսի հարությունը քրիստոնեական դավանանքի հիմքում է ընկած:

Զատկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է:

Ձուն կարմիր ներկելու մասին Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է գրում. «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանի որ այն տիեզերքն է խորհրդանշում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Հայ առաքելական եկեղեցին մարտի 27-ին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ):
     Զատիկը զատման, բաժանման, մեղքերից հեռացման եւ առ Աստված վերադարձի տոնն է: Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում այն ամենակարեւոր տոներից մեկն է համարվում:
     Քրիստոսի հարությունը քրիստոնեական դավանանքի հիմքում է ընկած:
     Զատկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է:
     Ձուն կարմիր ներկելու մասին Սբ. Գրիգոր Տաթեւացին այսպես է գրում. «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանի որ այն տիեզերքն է խորհրդանշում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
     Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
1109 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am