Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ավտովթար Սյունիքի մարզում. վիրավոր 4 պաշտոնյաները հիվանդանոցում են

20:50, շաբաթ, 15 ապրիլի, 2017 թ.
Ավտովթար Սյունիքի մարզում. վիրավոր 4 պաշտոնյաները հիվանդանոցում են
     Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վրեժ Բալայանը իր վարած Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է Վեդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Մանվել Սահակյանի վարած УАЗ 3303 մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի ավտոմեքենային։
     Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Վ. Բալայանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով Վ. Բալայանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ռիմա Գրիգորյանը, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ՝ 64-ամյա Ֆլորա Սիմոնյանն ու Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ՝ 61-ամյա Արմինե Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
     Ըստ տեղեկությունների՝ Վ. Բալայանն աշխատում է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, վիրավորներից Ռ. Գրիգորյանն աշխատում է «Կապանի հոգեբանամանկավարժական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես սոցիալական մանկավարժ, Ֆ. Սիմոնյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես ինժեներ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ Սյունիքի բնապահպանության տեսչությունում։
16340 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am