Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականներն ապացուցել են դաջվածքների վտանգավորությունը

02:05, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Գիտնականներն ապացուցել են դաջվածքների վտանգավորությունը

Ալմա քոլեջի ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ունեն մեծ թվով դաջվածքներ, ավելի շատ են ենթարկվում արևի ճառագայթներին, քան նրանք, ովքեր չունեն:

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ դաջվածքի սիրահարների մոտ ջերմային կաթված ստանալու հավանականությունը բարձր է: Խնդիրը քրտինքի մեջ է: Բժիշկներն ասում են, որ դաջվածքները բարդացնում են քրտնարտադրությունը, քանի որ ներկը փակում է մարմնի ծակոտիները և խոչընդոտում բավարար քանակությամբ քրտինքի դուրս գալուն: Իհարկե, խոսքը մեծ չափերի դաջվածքների մասին է, որոնց թանաքը բառացիորեն փակել է մաշկը: Փոքր դաջվածքները նման ազդեցություն չեն ունենում:

12338 | 0
Facebook