Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցումներ

Հարցում. արդյո՞ք «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է

20:10, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Հարցում. արդյո՞ք «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է
     ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած ժողովը, որտեղ աշխատակիցներին ստիպում էին ձայներ բերել` սպառնալով ազատել աշխատանքից, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: ՀՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ կատարվածին. միայն նշում է, որ «կարող է դա միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից», կամ` «կուսումնասիրվի` արդյո՞ք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել հավաքից, թե ոչ», կամ` «եթե կապացուցվի օրենքի խախտում է եղել, նորմալ չէ» և այլն:
     Կարծիքներ կան, որ ձայնագրությունը միտումնավոր է տարածվել, քանի որ ՍԱՍ-ի Արտակը ՀՀԿ-ին անհրաժեշտ էր միայն ձայներ բերելու համար, իսկ հիմա պետք չէ: Այս համատեքստում շրջանառվում է նույնիսկ ոստիկանապետի անունը, ըստ որի` ձայնագրությունը կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ:
     Արդյո՞ք ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
8036 | 9
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
կարծիք
կարծիք 20:47, 14.04.2017
Ժողովուրդն ինչ? իմանա, թե ով է ձայնագրողը, որ հարցնում եք: Իսկ եթե կուզեք ժողովրդի ձայնը, ցանկությունը լսել այս կամ այն թեմաներով, շատ լավ է որ հարցումներ եք կազմակերպում: Եթե այս ընտրությունները չեղյալ համարեյին և այսպես հարցումներով անցկացնեյին կարծում եմ լրիվ արդար կլիներ:
армен-и-Я
армен-и-Я 23:39, 14.04.2017
эт жаманак ми уриш бан кhнареин у автомат энкан дзайн каваквер вор 100%-ов канцнер. има сра вра ушадрутюн чи дарцнум.
ombudsman
ombudsman 21:00, 14.04.2017
սովորական աշխատողը նման ռիսկի չեր գնա...ոնց լիներ մեկը կիմանար ու կծախեր..
армен-и-Я
армен-и-Я 23:41, 14.04.2017
вочте риски айл мтков чэр анцни, ашхатохин аселен вор дзайнагри, са мтацвац кайле ехел.