Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում Հայաստանը 34-րդն է

13:10, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում Հայաստանը 34-րդն է

Շվեյցարական «Համաշխարհային տնտեսական համաժողով» ոչ պետական կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վերաբերյալ զեկույցը: Կազմակերպության փորձագետները վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրներում ահաբեկչության, հանցավորության և բռնության մակարդակը:

Ամենաապահով երկրների ցանկը գլխավորում է Ֆինլանդիան: Նրան հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իսլանդիան: Աշխարհի ամենաանապահով երկիր է ճանաչվել Կոլումբիան, այն գտնվում է վերջին` 136-րդ հորիզոնականում: Կոլումբիային նախորդում են Եմենը, Էլ Սալվադորը և Պակիստանը:

Մեր տարածաշրջանում ամենաապահով երկիրը Վրաստանն է. այն գտնվում է 29-րդ հորիզոնականում: Հայաստանն ու Ադրբեջանն զբաղեցում են համապատասխանաբար 34-րդ և 35-րդ հորիզոնականները, Իրանն 87-րդն է, Ռուսաստանը`109-րդը, Թուրքիան` 116-րդը:
     Նշենք, որ ամենաանվտանգ երկրների վարկանիշում Միացյալ Նահանգներն 84-րդն է:

Իսկ աշխարհի 20 ամենաապահով երկրների ցանկը հետևյալն է.

1. Ֆինլանդիա
     2. Արաբաման Միացյալ Էմիրություններ
     3. Իսլանդիա
     4. Օման
     5. Հոնկոնգ
     6. Սինգապուր
     7. Նորվեգիա
     8. Շվեյցարիա
     9. Ռուանդա
     10. Քաթար
     11. Լյուքսեմբուրգ
     12. Պորտուգալիա
     13. Նոր Զելանդիա
     14. Ավստրիա
     15. Էստոնիա
     16. Շվեդիա
     17. Սլովենիա
     18. Իսպանիա
     19. Նիդեռլանդներ
     20. Մարոկկո

10397 | 0
Facebook