ՍԱՍ-ի սկանդալային
ձայնագրությունը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: Ասում են` եթե ՀՀԿ-ն որոշի պատժել Արտակ Սարգսյանին, նրա նկատմամբ քրեական գործ սկսի, զրկի մանդատից և այլն, ապա չի բացառվում, որ ձայնագրությունների տարածումը կազմակերպված լինի հենց կուսակցության կողմից` համատարած ընտրակաշառքով ընտրությունների աղմուկից հետո ժողովրդի աչքին թոզ փչելու համար: Ասում են նաև, որ հնարավոր է, որ ՀՀԿ-ն կապ չունի և գործը փակելու համար սկսի հայտարարել, որ Արտակ Սարգսյանը տեղյակ չի եղել, որ աշխատողները որոշել են արջի ծառայություն մատուցել, որ նա նույնիսկ զայրացել է, երբ իմացել է այդ մասին և այլն: Ի դեպ, ասում են նաև, որ ժողովն անցկացնողն Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, ու չի բացառվում, որ հենց նա էլ նստի մեղադրյալի աթոռին: