Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկանդալային ձայնագրություն. ինչպես են ՍԱՍ-ում նախազգուշացնում ձայն չբերողներին, Փարիզի ուղեգիր ու պաշտոնի բարձրացում խոստանում բերողներին

22:34, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Սկանդալային ձայնագրություն. ինչպես են ՍԱՍ-ում նախազգուշացնում ձայն չբերողներին, Փարիզի ուղեգիր ու պաշտոնի բարձրացում խոստանում բերողներին

Հայաստան 24-ը ձայնագրություն է հրապարակել, որտեղ մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողն Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, նախազգուշացնում է ձայն չբերողներին, Փարիզի ուղեգիր ու պաշտոնի բարձրացում խոստանում բերողներին: «Ամոթ չե՞ս անում, արա, զրո ա քո թվերը», կամ՝ «Էդ քո կարծիքով, որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել, հը՞, խի՞ չես բերել ձայն», կամ՝ «Կէթաս, վիզ կդնես, ծանոթներ կգտնես, ընկերներ կգտնես. եթե մենք 100 հոգու մեջից քեզ ենք ընտրել գործի, ուրեմն ինչ-որ պատասխանատվություն պիտի վերցնես» և այլն:
     Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների տվյալներով:

Սկանդալային ձայնագրություն. թե ինչպես է ՍԱՍ-ի Արտակը ձայներ հավաքում իր օգտին
18001 | 8
Facebook