Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

«Մինչև մանկապարտեզ տանելը երեխային պետք է հոգեբանորեն նախապատրաստել». մասնագետ

17:05, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
«Մինչև մանկապարտեզ տանելը երեխային պետք է հոգեբանորեն նախապատրաստել». մասնագետ

Երեխային մանկապարտեզ ընդունելուց առաջ ծնողը պետք է պատրաստ լինի հաղթահարել փոքրիկի լացն ու կամակորությունը: Ինպե՞ս վարվել, եթե փոքրիկն արդեն 3-4 տարեկան է, բայց հրաժարվում է մանկապարտեզ գնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև մանկապարտեզ տանելը հոգեբանորոն նախապատրաստել երեխային, զրուցել մանկապարտեզ գնալու դրական կողմերի մասին, ոգևորել նրան:
     Մանկաբույժ Նոնա Եղոյանի կարծիքով` շատ ծնողներ հիմնականում միևնույն սխալն են թույլ տալիս` երեխային առանց նախապատրաստելու միանգամից տանում են մանկապարտեզ: «Դա երեխայի մոտ բարդույթ է առաջացնում, քանի որ նատեղափոխվում է մասսայական վայր: Սկզբնական շրջանում, երբ երեխան գնում է մանկապարտեզ, ցանկալի է, որ ծնողը մի որոշ ժամանակ երեխայի մոտ լինի»,- նշում է մասնագետը: Նրա համոզմամբ` երեխային չպետք է միանգամից կտրել մորից, դա կարող է հոգեբանական լուրջ բարդույթ առաջացնել:

5982 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am