Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վերջապես հաշվարկվել է Երկրի ծառատեսակների թիվը

23:10, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Վերջապես հաշվարկվել է Երկրի ծառատեսակների թիվը
     Մեծ Բրիտանիայի մասնագետները հաշվարկել են, թե որքան ծառատեսակ կա մոլորակի վրա: Պարզվել է, որ Երկրի վրա հանդիպում է շուրջ 60065 տեսակի ծառատեսակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Sustainable Forestry գիտական ամսագրում: Հաշվարկն իրականացնող Բուսաբանական այգիների՝ բույսերի պահպանման միջազգային խորհուրդը (Botanical Gardens Conservation International, BGCI) ծառերի ցուցակը կազմել է՝ հիմնվելով իր կազմի մեջ մտնող 500 կազմակերպությունների տվյալների վրա: Ամենաշատ ծառատեսակները Բրազիլիայում են՝ 8715 տեսակ, ամենաքիչը՝ Հյուսիսային Ամերիկայում՝ 1400-ից էլ քիչ, ինչպես նաև՝ բևեռային շրջաններում: Ավելի քան 300 ծառատեսակներ համարվել են անհետացող, քանի որ վայրի բնության մեջ մնացել է դրանցից ոչ ավելի, քան 50 օրինակ:
8514 | 0
Facebook