Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը 1 տարվա ընթացքում ուղևորությունների համար ավելի շատ գումար կծախսի, քան Օբաման 8 տարվա ընթացքում

11:30, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Թրամփը 1 տարվա ընթացքում ուղևորությունների համար ավելի շատ գումար կծախսի, քան Օբաման 8 տարվա ընթացքում

Ամերիկյան CNN լրատվականը հաշվարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կառավարման առաջին տարում ավելի շատ գումար կծախսի ուղևորությունների համար, քան նախկին նախագահ Բարաք Օբաման իր կառավարման ողջ 8 տարիների ընթացքում:
     Լրատվականը հաշվի է առել այն հանգամանքը, որ կառավարման առաջին 80 օրերին ուղևորությունների համար միլիարդատեր նախագահն արդեն իսկ ավելի քան 20 միլիոն դոլար է ծախսել:
     Ճոխ ծախսերին զուգահեռ, սակայն, Թրամփը կառավարությանը պարբերաբար կոչ է անում ֆինանսական կրճատումներ կատարել: Ավելին, նա մի քանի անգամ քննադատել է Օբամային հարկատուների հաշվին ծախսատար ուղևորությունների մեկնելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը 21 օր անցկացրել է Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» շքեղ կալվածքում, որտեղ հյուրընկալել է օտարերկրյա ղեկավարներին: Այդ ուղևորությունների վրա ծախսվել է 21.6 մլն դոլար: Այնինչ Օբաման նախագահության 8 տարվա ընթացքում ուղևորությունների վրա ծախսել է 97 մլն դոլար:

5445 | 0
Facebook