Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում անհայտ անձինք 3 հոգու են ցած նետել ինքնաթիռից

10:25, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Մեքսիկայում անհայտ անձինք 3 հոգու են ցած նետել ինքնաթիռից

Մեքսիկայի հյուսիսային Սինալոա նահանգի Էլդորադո քաղաքի հիվանդանոցներից մեկի տանիքին տղամարդու դի է հայտնաբերվել: Ականատեսները պատմել են, որ օդանավը ցածր բարձրության վրա անցել է հիվանդանոցի վրայով, ինչի ընթացքում տղամարդուն ցած են նետել ինքնաթիռից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ավելի ուշ Էլդորադոյի տարբեր հատվածներում ևս 2 դի է հայտնաբերվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մարմինները դուրս են նետվել նույն ինքնաթիռից:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տղամարդիկ մահացած են եղել նախքան օդանավից գցվելը:

Նշենք, որ Սինալոա նահանգը հայտնի նարկոբարոն Հոաքին Գուսմանի ծննդավայրն է, որտեղ հզոր նարկոկարտելներն անդադար պայքարում են գերիշխող դիրք ստանալու համար:

8665 | 0
Facebook