Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Փորձում էի հասկացնել, որ 10 հազար դրամն ապագա չի փոխի, ափսոս, չհասկացան». Արշոն նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

18:05, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
«Փորձում էի հասկացնել, որ 10 հազար դրամն ապագա չի փոխի, ափսոս, չհասկացան». Արշոն նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

Ռեփեր Արշոն նոր երգ է ներկայացրել, որը Հայաստանում անցկացված ընտրությունների, ներկա իշխանությունների գործելաոճի դեմ պայքարող իրականությունն է արտացոլում: Մեզ հետ զրույցում երգիչը նշեց, որ տեսնելով մեր ժողովրդի վիճակը, ցանկանում էր իր լուման ներդնել արդար ընտրությունների համար:
     «Փորձում էի մարդկանց հասկացնել, որ 10 000 դրամը ձեր ապագան չի փոխի, էսօր 10-ից հրաժարվեք, բայց ապրեք լրիվ նոր Հայաստանում: Ափսոս շատերը չհասկացան, դա էլ գալիս է նրանից, որ շատ տեղերում մարդիկ ոչ կրթված են, ոչ էլ մտածել գիտեն, տեսնում են փողը ու վերջ»,- նշեց ռեփերը: «Ես էլ հայ լինելով չէի կարող անտարբեր անցնել, դրա համար որոշեցի իմ կարծիքն արտահայտել համարձակ: Ամեն մարդ պետք է փորձի մի բան փոխել, բոլորը պետք է մեկ դառնան, համախմբված գործեն: Ինձ համար Սերժ Սարգսյանը նախագահի լավագույն օրինակը չէ, դրա համար էլ իմ կարծիքն այսպես եմ արտահայտում: Ու ինձ հետ համաձայն են շատ-շատ մարդիկ, բայց թվարկածս պատճառների համար դեպի լավը ոչինչ չի փոխվում»,- մեզ հետ զրույցում ասաց Արշոն:

9824 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am