Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աֆրիկայում հայտնաբերել են պրիմատների նոր տեսակ

23:15, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Աֆրիկայում հայտնաբերել են պրիմատների նոր տեսակ

Կենսաբանների միջազգային թիմը բնորոշում է տվել Անգոլայում ապրող պրիմատների նոր տեսակին, որը պատկանում է գալագոյանմանների ընտանիքին: Նոր տեսակն ստացել է անգոլյան թզուկ գալագո անվանումը: Դրա մեջքը մոխրա-դարչնագույն է, վերջույթներն ու փորը՝ բաց դեղնավուն, աչքերի շուրջը՝ սև շրջաններ:

Նրանք հիմնականում գիշերային կյանք են վարում ու հազվադեպ են երևում մարդկանց: Նրանց մարմնի երկարությունը տեսակի մեջ ամենամեծն է՝ 17-20 սմ, մոտ այդքան էլ փափկամազ պոչն է: Հանգստի ժամանակ այս գազանիկներն իրենց պոչը պարուրաձև փաթաթում են:

Աֆրիկայում հայտնաբերել են պրիմատների նոր տեսակ
Աֆրիկայում հայտնաբերել են պրիմատների նոր տեսակ
6389 | 0
Facebook