Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հին դեմքերը վերադառնում են, իսկ իշխանությունը բաժանվում է երկու հոգու միջև

14:35, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Հին դեմքերը վերադառնում են, իսկ իշխանությունը բաժանվում է երկու հոգու միջև
     Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հաշված օրեր են մնացել. ապրիլի 27-ին` ԱԺ առաջին նիստի օրը, գործադիրը վայր կդնի իր լիազորությունները, դրանից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի այն անձին, ով կվայելի պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Վարչապետի նշանակումից 20-օրյա ժամկետում կձևավորվի նոր կառավարություն: Ասում են` Աժ ընտրություններից դուրս մնացած մի խումբ թեկնածուներ կհայտնվեն կառավարությունում: Ըստ լուրերի` Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված և ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանը կնշանակվի տրանսպորտի, իսկ Արտակ Զաքարյանը` պաշտպանության փոխնախարար: Հովհաննես Սահակյանը կաշխատի արդարադատության ոլորտում, Լևոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, իսկ ՀԱԿ-ից Գ. Ջհանգիրյանը` բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Խոսակցությունների համաձայն, փոփոխություններ կլինեն նաև Աժ նախագահության կազմում. ասում են` Սերժ Սարգսյանն ու ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը կիսելու են իշխանությունը: Սպասվում է, որ ԱԺ նախագահ կլինի նրա եղբայր Կարեն Կարապետյանը, թեև այս պաշտոնում շրջանառվում է նաև Շարմազանովի անունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար կընտրվի Արմեն Աշոտյանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14628 | 0
Facebook