Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ձիթապտղի յուղի ևս մեկ օգտակար հատկություն

23:15, շաբաթ, 15 ապրիլի, 2017 թ.
Ձիթապտղի յուղի ևս մեկ օգտակար հատկություն
     Չիլիի համալսարանի մասնագետները ձիթապտղի յուղի ևս մեկ օգտակար հատկություն են հայտնաբերել: Խոսքը հիդրոքսիտիրոզոլի մասին է, որը նվազեցնում է կենդանկան ճարպերի բացասական հետևանքներն օրգանիզմում: Մասնավորապես, այն հակաօքսիդանտ հատկություն ունի և պաշտպանական ազդեցություն է թողնում լյարդի, սրտի և գլխուղեղի վրա:
     Մեր նախորդ հրապարակումներում գրել էինք, որ ձիթապտղի յուղն օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, ինչը շատ օգտակար է փորկապության ու թութքի դեպքում: Այն կարող է քաղցկեղի կանխարգելման բավականին արդյունավետ միջոց լինել. հակաօքսիդանտները («օլեոկանտալները») կարող են ընդամենը 30 րոպեի ընթացքում քայքայել քաղցկեղի բջիջները: Ձիթապտղի յուղն օգտակար է նաև մազերի խնամքի համար. շնորհիվ բաղադրության մեջ առկա ճարպաթթուների, այն վերականգնում և սնուցում է մազարմատները:
17679 | 0
Facebook