Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միկրոօրգանիզմները կարող են գոյություն ունենալ օվկիանոսի հատակի տակ՝ 10 կմ խորության վրա

21:10, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Միկրոօրգանիզմները կարող են գոյություն ունենալ օվկիանոսի հատակի տակ՝ 10 կմ խորության վրա

Ուտրեխտի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հայտնաբերել են ապացույցներ, որ օվկիանոսի հատակի տակ՝ ծովի մակերևույթից 10 կմ խորության վրա կարող են ապրել որոշ միկրոօրգանիզմներ: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել օրգանական նյութերի հետքեր այն հողի նմուշներում, որոնք Մարիանյան իջվածքի մոտակայքում երկրի մակերևույթ են դուրս հանել հիդրոջերմային աղբյուրներն ու հրաբուխները:
     Հետազոտությունների օբյեկտ է դարձել ստորջրյա Չամորո հրաբուխը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին: Ուսումնասիրելով հողի 46 նմուշներ, որոնք արտանետվել են ստորջրյա ցեխային հրաբուխների կողմից, գիտնականները հայտնաբերել են նյութեր, որոնք հատուկ են բակտերիաների կենսագործունեությանը, մասնավորապես՝ ածխաջրածնային միացություններ, լիպիդներ և ամինաթթուներ:

6088 | 0
Facebook