Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հարցազրույցներ

«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

15:40, շաբաթ, 15 ապրիլի, 2017 թ.
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

Շատերը կհիշեն «Իքս ֆակտոր» 3-րդ եթերաշրջանը‚ որտեղ միաժամանակ մրցում էին Անդրեի 3 մասնակից տղաները: Նրանցից հաղթող ճանաչվեց Գյումրեցի Վահե Մարգարյանը: Հաղթանակից հետո Վահեն Անդրեի հետ մեկնեց Լոնդոն‚ որտեղ հանդիպեցին «Իքս ֆակտոր» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելի հետ:

«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

     Մրցույթի ավարտից որոշ ժամանակ անց Վահեն մեկնել է ծառայության: MAMUL.am լրատվականի թղթակիցն սկսնակ երգչի հետ խոսել է ծառայության‚ Անդրեի հետ հարաբերությունների և հետագա ծրագրերի մասին: «Հիմա ծառայում եմ Սովետաշենի զորամասում: Պաշտպանության նախարարությունը երգչախումբ ունի «Զորական» համույթ է կոչվում‚ գործուղվում եմ այնտեղ: Վերջերս ես‚ մեր նվագախմբի հրամանատարը և գնդի սարկավագը ձայնագրեցինք մեր գնդի երգը: Դեռ 8 ամիս ունեմ ծառայելու‚ իսկ մինչ բանակ գալը պարապել եմ և ընդունվել Կոնսերվատորիա»:
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

     Վահեն մինչ զորակոչվելը համերգային ծրագրով մեկնել է Ռուսաստան և ԱՄՆ: Հարցին՝ ինչ տվեց «Իքս ֆակտոր»-ը բացի հայտնիությունից և պահում է կապը Անդրեի հետ‚ նա պատասխանեց. «Միշտ ասել եմ‚ որ «Իքս ֆակտոր»-ում, բացի մրցակցությունը, շատ լավ‚ մտերիմ մթնոլորտ է: Դուրս էինք գալիս և կապ չունի՝ ով ում թիմից է‚ բոլորով միասին էինք ժամանակ անցկացնում: Ինձ մեծ շրջապատ տվեց, ու շատերի հետ կապը պահպանում եմ: Քանի որ մեր թիմի Նարեկը Ռուսաստանում է‚ նրա հետ «Վայբեր»-ով կամ «Ֆեյսբուք»-ով եմ շփվում‚ իսկ Հայկին վերջերս եմ տեսել‚ միասին Ասկերանում համերգի էինք: Անդրեի հետ էլ, բնականաբար, կապը միշտ կա»:
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

     Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Վահեն նշեց. «Ձուկը ջրում չեմ ուզում խոսել‚ բայց ծառայությունից հետո կլինեն տեսահոլովակներ‚ նոր երգեր‚ բացի այդ, շատ կտեսնեն ինձ տարբեր բեմերում»:
     Վերջում հետաքրքրվեցինք՝ Վահեն ճանաչում է արդյոք և արդեն շնորհավորել է «Իքս ֆակտոր» 4-րդ եթերաշրջանի՝ կրկին Անդրեի թիմի հաղթող Էդգար Ղանդիլյանին: Վերջինս նշեց‚ որ ճանաչում է և հասցրել է զանգահարել և շնորհավորել: Ի դեպ, մեր զրույցի օրը Վահեն պետք է հանդիպեր և՛ Անդրեին‚ և՛ Էդգար Ղանդիլյանին:
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին
«Իքս ֆակտոր» 3 նախագծի հաղթողը` զինծառայության‚ Անդրեի հետ կապի և առաջիկա ծրագրերի մասին

6829 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am