Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես բնական միջոցներով վերականգնել սպիտակ հագուստի երբեմնի ճերմակությունը

00:15, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Ինչպես բնական միջոցներով վերականգնել սպիտակ հագուստի երբեմնի ճերմակությունը

Սպիտակ հագուստները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ձյունաճերմակ փայլը, որը հաճախ չի վերականգնվում անգամ սպիտակեցնող նյութերի ազդեցությամբ:

Այս հարցում օգնության կհասնի ջրածնի պերօքսիդը: Այն ազատում է ակտիվ թթվածինը, որը նպաստում է ճերմակեցմանը:

Ջրածնի պերօքսիդով շորերը ճերմակեցնելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ պերօքսիդը խառնել 2 լ ջրին, այդ լուծույթում թրջել սպիտակ իրերը 20 րոպե: Ամեն 5 րոպեն մեկ պետք է խառնել հագուստը՝ հավասարաչափ ճերմակեցման համար: Այնուհետև պարզաջրել այն մաքուր ջրով:

Իսկ սպիտակ հագուստի թևատակերից քրտնքի հետքերը վերացնելու համար 1 ճաշի գդալ քացախը ավելացնել 2 բաժակ տաք ջրին և թրջել դրա մեջ հագուստը 20 րոպե: Այնուհետև պետք է խառնել 1 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդը, 1 ճաշի գդալ աղն ու 0,5 բաժակ սոդան, մինչև որ ստացվի շիլայանման զանգված: Ջրից հանած հագուստի լաքայոտ հատվածներին քսել այդ շիլան ու թողնել ևս 20 րոպե: Այնուհետև կարելի է լվանալ սովորականի պես:

18653 | 0
Facebook