Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում հայտնաբերվել են ատամի հնագույն՝ 14-հազարամյա պլոմբներ

14:50, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
Իտալիայում հայտնաբերվել են ատամի հնագույն՝ 14-հազարամյա պլոմբներ

Հնագետներն Իտալիայում հայտնաբերել են մի քանի մարդկային ատամներ՝ բիթումի հետքերով: Ատամների տարիքը մոտ 13 հազար տարի է: Գիտնականները կարծում են, որ բիթումի մնացորդներն աշխարհի հնագույն պլոմբներն են, գրում է New Scientist-ը: 2 ատամներն էլ պատկանել են մի մարդու, գտնվել են Լուկկա քաղաքի մոտակայքում: Ամեն մի ատամ ունեցել է մեծ անցք, որը հասել է մինչև ատամի կակղանի խորքը: Ատամների վրա նաև նկատվել են մի քանի աննշան հորիզոնական նշմարումներ՝ անցքերի ներսի պատերին: Ամենայն հավանականությամբ՝ դրանք շաղափված են եղել ու մեծացված, հնարավոր է, ոչ մեծ քարե հարմարանքներով:

Ատամի պլոմբները նաև հետաքրքիր են այն առումով, որ բիթումի հետ եղել են նաև մանրաթելեր ու մազեր, որոնց նշանակությունն անհասկանալի է մնում:

Իտալիայում հայտնաբերվել են ատամի հնագույն՝ 14-հազարամյա պլոմբներ
Իտալիայում հայտնաբերվել են ատամի հնագույն՝ 14-հազարամյա պլոմբներ
9726 | 0
Facebook