Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳՆ-ի արձագանքը` ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան դպրոցում իրականացվող դրամահավաքին

14:45, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
ԿԳՆ-ի արձագանքը` ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան դպրոցում իրականացվող դրամահավաքին
     Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողներ բաց նամակով դիմել էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Նրանք նամակում մասնավորապես նշում էին‚ որ դպրոցի տնօրինության կողմից ստիպողաբար դրամահավաք է կատարվում ավարտական միջոցառումներին նախապատրաստվելու համար: Ամեն երեխայից հավաքում են 10.000 դրամ:
     Թեմայի շուրջ MAMUL.am լրատվականի թղթակիցը խոսեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ: «Քանի որ հաստատությունը ՃՇՀԱՀ-ի ենթակայությամբ գործող է‚ երեկ նախարարի հանձնարարությամբ խոսել ենք և´ ռեկտորի‚ և´ տնօրենի հետ: Նրանց հանձնարարվել է զերծ մնալ դրամահավաքներից: Բացի դրանից, հրապարակումն ուղարկել ենք մեր կրթության պետական տեսչություն՝ մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար: Այդ ուսումնասիրույթունները, կարծում եմ, մոտ օրերս կլինեն»,- տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:
5325 | 0
Facebook