Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը ոչնչացրել է սիրիական ռազմական ավիացիայի 20%-ը». Պենտագոն

11:55, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
«ԱՄՆ-ը ոչնչացրել է սիրիական ռազմական ավիացիայի 20%-ը». Պենտագոն

Ապրիլի 7-ին ԱՄՆ կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծության արդյունքում, Պենտագոնի տվյալներով, ոչնչացվել է սիրիական ռազմական ավիացիայի յուրաքանչյուր 5-րդ մարտունակ ինքնաթիռը (20%-ը): Այս մասին ասվում է ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հայտարարության մեջ:
     Բացի այդ, ավերվել կամ վնասվել են վերալիցքավորման սարքերն ու ՀՕՊ համակարգերը: Սա նշանակում է, որ Սիրիայի կառավարական զորքերն այլևս հնարավորություն չունեն այդ օդանավակայանում վառելիքով կամ նոր զինամթերքով համալրել իրենց ինքնաթիռներն, ասվում է զեկույցում:
     Հարկ է նշել, որ «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումից ժամեր անց հայտարարություն էր տարածվել, որ սիրիական կառավարական օդուժը մոտ ապագայում կվերսկսի թռիչքներն այդ ավիաբազայից: Արձագանքելով այս հայտարարությանը` Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ դա Սիրիայի իշխանության տարածած կեղծ հայտարարություն է:

Հիշեցնենք, որ Վաշինգթոնը հայտարարել է, որ հենց այս ավիաբազայից են Բաշար Ասադի իշխանության տակ գտնվող ուժերը քիմիական հարձակում իրականացրել Իդլիբի վրա, ինչի հետևանքով առնվազն 70 խաղաղ բնակիչ է սպանվել:

7883 | 0
Facebook